Новости | КАРАС - Сеть национального питания
Выберите Центр Довставки
menu

«Տարվա լավագույն արագ սննդի ցանց»

2022-03-31

Մարտի 22-ին Կարաս ազգային սննդի ցանցն արժանացավ «Տարվա լավագույն արագ սննդի ցանց» 2021 մրցանակին՝ շարունակելով պահել լավագույնի իր դիրքերը:

22.03.2022 թ. -ին «Մեգերյան Կարպետ» մշակութային համալիրում կայացավ Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից անցկացվող «Լավագույն Հայկական Բրենդ 2021» ամենամյա մրցանակաբաշխությունը։

Մի շարք առաջատար կազմակերպություններ ստացան տարվա լավագույն բրենդ մրցանակները:

Ընկերություններն ընտրվել էին 2021 թվականի «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հարցումների արդյունքների հիման վրա:

Հաղթահարելով COVID-19 համավարակ, պատերազմ և մի շարք այլ փորձություններ՝ ազգային ցանցը շարունակում է շարժվել առաջ, զարգանալ և աշխատատեղերով ապահովել հարյուրավոր քաղաքացիների:

Կարաս սննդի ցանցն իր մեծ թիմի հետ միասին աշխատում է պահել որակի ամենաբարձր չափանիշները, որը և գնահատվում են սպառողների և փորձագետների կողմից:

Շնորհակալ ենք կազմակերպիչներին և, իհարկե, մեր սպառողներին՝ ազգայինը գնահատելու և օգտվելու համար: Վստահաբար կարող ենք ասել, որ աջակցելով հայրենական արտադրանքն՝ աջակցում եք նաև պետության հզորացմանն ու առաջընթացին: