Նորություններ | ԿԱՐԱՍ - ազգային սննդի ցանց
Ընտրեք Առաքման Կենտրոն
menu

«Սահմանն իմ հոգում». մարաթոնն արագորեն թափ է հավաքում

2015-12-21

Դեկտեմբերի 1-ից 27-ը Կարասի կողմից մեկնարկած «ՍԱՀՄԱՆՆ ԻՄ ՀՈԳՈՒՄ» բարեգործական մարաթոնին օրեցօր ավելի շատ ընկերություններ են միանում. ցանկը համալրել են՝ «Բեկոն Պրոդուկտ» մսամթերքի գործարանը, «Menu.am» միացյալ պատվերների համակարգը, «Զուզու» ապրանքանիշը, «Արարատ» սննդի կոմբինատը և «Կրիստալ» մաքրող միջոցների արտադրությունը:

Բացի այդ, բարեգործական համերգի անցկացման համատեղ նախաձեռնությամբ Մարաթոնին միացան, “Օվացիա” պրոդյուսերական կենտրոնի գլխավորությամբ, հայկական արվեստի ազգանվեր ներկայացուցիչներ.

Երգիչներ՝ Արսեն Գրիգորյանը (Մրո), Լեյլա Սարիբեկյանը, Շուշան Պետրոսյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Տիգրան Մկրտչյանը, Արմեն Դանիելյանը, Ռուբեն Սասունցին, Արսեն Սաֆարյանը, Բղդոն և Դավիթ Ամալյանը;

Կատարողներ՝ Նորայր Քարտաշյանը և Ջիվան Գասպարյան կրտսերը;

Երգի, պարի համույթներ՝ "Սասնա Ծռեր" ազգագրական համույթը, «Կարին» ավանդական երգի-պարի համույթը, Հայաստանի պարի պետական անսամբլը, «Տարոնցիներ» ազգագրական երգի-պարի համույթը;

Համերգը կվարեն՝ Եգոր Գլումովը, Լևոն Հարությունյանը, Արման Նավասարդյանը և Արսեն Ղազարյանը:

Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին Իջևանի գլխավոր հրապարակում:

Հիշեցնենք, որ այս Ամանորին Կարաս ցանցը չեղյալ է հայտարարել բոլոր ակցիաները, զեղչերը և բոնուսները՝ մեկնարկելով Բարեգործական Մարաթոն, որի արդյունքում ցանցի վաճառքների 5%-ն ուղղվում է Տավուշի 11 սահմանամերձ գյուղերի 992 դպրոցականների և 336 ուսուցիչների աջակցությանը: Հավաքված ամբողջ միջոցներով ցանցը կգնի առաջին անհրաժեշտության սննդամթերք և գրենական պիտույքներ: Մեկնարկի պահից «Սահմանն իմ հոգում» Բարեգործական Մարաթոնի կողքին են կանգնած Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը և երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը: Իսկ ինֆորմացիոն աջակցությունը ցուցաբերում են Ռադիո Վանը և Ռադիո Ջանը:

Մարաթոնի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ նշված հղումով՝ https://www.karas.am/am/news/social.html